Իրավիճակը շատ ավելի լուրջ է

«Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.

«Իրանական սպառնալիքը Ադրբեջանի և Իսրայելի համար ընդհանուր է: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և ստեղծում անկայունություն Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով տեռորիզմը: Մենք պետք է գործենք միասին… Մենք չպետք է թույլ տանք Իրանին զարգացնել իր միջուկային կարողությունները»:

Վերջին մի քանի օրերին, մասնավորապես, իսկ հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունները ամենևին մարտական դիրքերի կամ բարձունքների խնդիր չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է ու առայժմ զարգանում է մեզ համար առնվազն անբարենպաստ սցենարով»,- գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։