Ուկրաինան չարժե միջուկային պատերազմ. ԱՄՆ-ում կոչ են արել բանակցել ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ը պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ Ղրիմը գրավելու մասին Կիևի հայտարարությունների ֆոնին, գրում են Պենտագոնի նախկին աշխատակից Սթիվեն Բրայենը և ԱՄՆ պաշտպանական քաղաքականության վերլուծաբան Շոշանա Բրայենը Asia Times-ի հոդվածում:

Հեղինակները նշում են, որ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հարձակում սկսել Ղրիմը գրավելու համար։ Նրանց կարծիքով, հավանական է, որ այդ գործողությունը կիրականացվի ՆԱՏՕ-ի ուժերի օգնությամբ։ Փորձագետները կարծում են, որ Արևմուտքի նման գործողությունները կարող են լուրջ էսկալացիա առաջացնել։

«Ուկրաինան չարժե միջուկային պատերազմ։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է բանակցություններ սկսեն միջուկային զենքի շուրջ, քանի դեռ շատ ուշ չէ», – ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակների կարծիքով՝ այդ բանակցություններին անհրաժեշտ է ներգրավել նաև Չինաստանին։