Էրդողանը հայտարարել է Պուտինի հնարավոր այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է՝ այցելի Թուրքիա։

«Ապրիլի 27-ին, հնարավոր է, պարոն Պուտինն էլ գա, կամ մենք միասին միանանք առցանց համակարգի միջոցով, և հուսով եմ, որ առաջին քայլը կանենք»,-ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել է, որ ապրիլի 27-ին նախատեսվում է միջուկային վառելիքի ներկրում Մերսինում «Աքքույու» ԱԷԿ։