ԱՄՆ-ը խոստովանում է, որ չի կարող դանդաղեցնել Չինաստանի միջուկային կարողությունների զարգացումը

ԱՄՆ-ը խոստովանում է, որ չի կարող կանգնեցնել կամ դանդաղեցնել Չինաստանի միջուկային կարողությունների զարգացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է Պենտագոնի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին։

«Մենք, հավանաբար, չենք կարողանա որևէ բան անել՝ չինական միջուկային զարգացման ծրագիրը կանգնեցնելու, դանդաղեցնելու կամ խոչընդոտելու, արգելելու կամ ոչնչացնելու համար, որը նրանք հաշվարկել են առաջիկա 10-20 տարիների համար»,- ասել է Միլին։

«Նրանք կանեն դա իրենց պլանի համաձայն, և շատ քիչ հակակշիռներ կան, որոնք մենք կարող էինք օգտագործել մեր կողմից կանխելու համար»,- խոստովանել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ համաշխարհային տերությունների շրջանում մինչև դարի կեսերը «հավասար դառնալու» Պեկինի նպատակն իրագործելի է, և «դա մտահոգիչ է, և մենք ոչ միայն պետք է հետ չմնանք, այլև առաջ անցնենք»,- ասել է Միլին: