Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ

Ադրբեջանի և Իսրայելի միջև 200 միլիոն դոլարի ներդրումային փաստաթուղթ կստորագրվի։ Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Հաջորդ ամիս՝ մոտակա երկու շաբաթների ընթացքում, պարոն Քոհենը կայցելի Բաքու և կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստին նախարար Ջաբբարովի հետ։ Այդ նիստում կքննարկվի տնտեսական համագործակցությունը։ Այսօր ուզում եմ հայտարարել, որ ստորագրված փաստաթղթերից կապված է ֆինանսների հետ, որոնք կապահովեն 200 միլիոն դոլարի իսրայելական ներդրումների հոսքը Ադրբեջան։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք նշում ենք մեր հարաբերություններում նորի սկիզբը։ Մենք բախվում ենք ընդհանուր խնդիրների ու սպառնալիքների, որոնց մի մասը կապված է անվտանգության հետ։ Ես հպարտ եմ, որ մասնակցել եմ այս պատմական օրվան, և ես հավատում եմ, որ ապագայում մենք կհասնենք համատեղ հաջողությունների»,- ասել է Ջորջ Դիկը։