Պրահայում նույնպես բողոքում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ
Չեխիայի մետալուրգներին միավորող խոշորագույն արհմիության ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքում կառավարությանը կոչ են արել «չդիպչել» ներկայիս կենսաթոշակային տարիքային շեմին և նվազեցնել այն ծանր մասնագիտությունների աշխատողների համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք համաձայն չենք կենսաթոշակային տարիքը 68-ի բարձրացնելու ծրագրերի հետ։ Կառավարությանը հորդորում ենք ձեռք չտալ գործող տարիքային շեմին և, հակառակը, նվազեցնել այն ծանր մասնագիտությունների աշխատողների համար։ 30 տարի շարունակ տարբեր կառավարություններ մեզ դա են խոստանում, բայց ոչինչ չի արվում։ Մենք նաև կոչ ենք անում նախարարներին քննարկում սկսել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ՝ բոլոր քաղաքական կուսակցությունների և այս ոլորտի փորձագետների մասնակցությամբ»,- ասվում է մետալուրգների հայտարարության մեջ, որոնց թիվն, ըստ կազմակերպիչների, կառավարության շենքի դիմացի հրապարակում կազմել է մոտ 1,5-2 հազար մարդ։
Հիշեցնենք, որ նմանատիպ գաղափարը Ֆրանսիայում բուռն բողոքների պատճառ է դարձել։