Ադրբեջանական բանակը կտրել է Լաչինի միջանցքը Տեղ գյուղի մոտ ու սկսել ամրանալ այնտեղ

Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու փակել են Լաչինի միջանցքի այն հատվածը, որը սահմանակից է Գորիսի Տեղ գյուղին, և որտեղից սկսվում են Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանները։ Այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

24News-ի աղբյուրները նույնպես հաստատում են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ այնտեղ իրականացվում են ամրաշինական աշխատանքներ՝ փաստորեն փակելով Լաչինի միջանցքն արդեն ՀՀ սահմանից ու Արցախն ամբողջությամբ կտրելով ՀՀ-ից։

Ըստ չճշտված տեղեկությունների՝ ադրբեջանական գործողությունները պայմանավորված են նրանով, որ երկու օրից հայկական կողմը շահագործման է հանձնելու ՀՀ-ն Արցախին կապող նոր ճանապարհ, որն էլ իբրև պատճառ բերում է հակառակորդը՝ իրականացնելով այսօրինակ գործողություն։