Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանից մեկնել է Մոսկվա: Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության Տելեգրամ ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան կժամանի Սերգեյ Լավրովի հրավերով: Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: