ՀՀԿ-ն Սիսիանի 34/04 ընտրատեղամասում ստացել է 198 քվե

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ին փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։ Սիսիանի 34/04 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 743 ընտրող։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 443 ձայն, «Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ 198 ձայն, «Քաղաքացու որոշում»՝ կուսակցություն 99 ձայն։