Մենք դեռ չենք գիտակցում, որ այլևս չեն կարող լինել նախկին պայմանական «հանգիստ» կյանքը և դրանից բխող «քաղքենի» օրակարգերը․ Ոսկանյան

Որպես ազգ և պետություն, մենք, ցավոք, դեռ չենք գիտակցում, կամ միգուցե չենք ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, և այդ բռնազավթումը դեռ կանգ չի առնում, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև։

Հետևաբար, այլևս չեն կարող լինել նախկին պայմանական «հանգիստ» կյանքը և դրանից բխող «քաղքենի» օրակարգերը, որովհետև թշնամին ոչ միայն չի ցանկանում թողնել մեզ «հանգիստ» ապրել, այլ՝ ապրել րնդհանարպես։

Հայության և բարբարոսների միջև այս պայքարում շարունակելու է լիաթոք ապրել և զարգանալ կողմերից միայն մեկը՝ այն, որը թքած ունի պայմանական սակուրայի գեղեցկության կամ տգեղության վրա և պաշտում ու պաշտպանում է տարին վեց ամիս ձյունով ծածկված, մեզ համար կենսական նշանակության «մերկ» ու «անհրապույր» սարը։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից