Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Թուրքիայի կառավարության աղետների կանխարգելման և արձագանքման վարչությունը (AFAD), փոխանցում է թուրքական «Անադոլուն»:

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:39-ին, էպիկենտրոնը գտնվել է Էկինոզյուի շրջանում։