Գուրգեն Արսենյանը ՌԴ-ին մեղադրում է ՀՀ–ին անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ՌԴ–ից Հայաստանի իշխանությունների հասցեին դժգոհություն է հնչում, քանի որ հայկական կողմը սկսել է պաշտպանել իր ազգային շահերը երկկողմ հարաբերություններում և մերժել անհիմն պահանջները: Այս մասին armeniasputnik.am-ի փոխանցմամբ Արսենյանն այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

«Մենք չենք Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն խզել կամ փչացրել, մենք չենք պայմանագիր առ ոչինչ արել կամ չեղարկել, պարզապես մեզ անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»,– ասաց Արսենյանը։

Պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց աջակցել այս մոդելին, որպեսզի այն պահպանվի նաև հետագայում, անգամ իշխանափոխության դեպքում։

«Մենք հավերժ իշխանություն չենք, մի օր իշխանությունը կփոխվի, սակայն այս մոդելը, երբ երկկողմանի խոսակցության ժամանակ հաշվի կառնվեն միմյանց շահերը, կմնա»,– հավելեց նա։

Նա նաև հորդորեց ներկաներին հայ–ադրբեջանական կարգավորումների հարցում հղումներ չանել այս կամ այն երկրին, քանի որ, ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն այդ երկու երկրները

«Չեն գալու, մեր տեղը իրանք կարգավորեն, մենք պետք է հասնենք նրան, որ դառնանք իրար նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեցող հարևաններ»,– ասաց նա։