Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական երազանք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող հայատյաց օրակարգին՝ Էդգար Ղազարյանը շեշտեց․ «Ալիևը երբևէ հղում արե՞լ է Ալմա-Աթայի հռչակագրին, ո՛չ, մի փորձեք հիշել, չի եղել, առաջին անգամ դրա  մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ինքն ուզում է Արցախը հանձնել Ադրբեջանին, չի կարողանում, որովհետև փորձում է դրա իրավական հիմք գտնել, որը չկա։ Չի կարող իրավական հիմք լինել, որը ենթադրում է Արցախը Ադրբեջանի կազմում լինելը, անհնար է, բնության մեջ նման հիմքեր գոյություն չունեն, բոլոր հիմքերը խոսում են Արցախի անկախության, օրինականության, միջազգայնորեն ընդունված լինելու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում