Ձերբակալվել են Սեյրան Մեջլումյանը և Դավիթ Դալլաքյանը

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակազմի քարտուղարի նախկին ժպ Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից նշեցին, որ մանրամասների մասին կհայտնեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին: