Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ․ խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։