Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Միրզոյան ընդլայնված կազմով հանդիպումը

Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, պատրաստ ենք զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը. ասել է Լավրովը իր հայ գործընկերոջ հետ բանակցություններում։

«Ներկայումս ՀՀ տնտեսության առաջատար տնտեսական գործընկերն ու ներդրողն ենք։ Այդ ամենը օգնել է Ձեզ՝ ռեկորդային ՀՆԱ ունենալ։ Մենք հետաքրքրված ենք միասնական լեզվական, մշակութային ու գիտական համագործակցության հարցում։ Կարևոր է նաև համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում։

Կարևոր են նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը և եռակողմ համաձայնության այլ հարցեր»,- հայտարարել է Լավրովը։