«Հայ ժողովրդի 5-րդ շարասյան խոսնակներից մեկն ընդդիմությունից նեղսրտել է` բանակը կապիտուլյանտից զատելու համար

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայ ժողովրդի 5-րդ շարասյան խոսնակներից մեկն ընդդիմությունից նեղսրտել է` բանակը կապիտուլյանտից զատելու համար: Միևնույն է, չե´ք կարողանալու ձեր դավադրությունները զոռով տեղավորել բանակի «գրպանում»: Որովհետև դրանք այնքան մեծ են ու տեսանելի, որ նույնիսկ մեծ բանակի «գրպանում» այն չի տեղավորվելու և երկրորդը` դրան հավատացողներն աշխարհում շատ քիչ են:

Հ.Գ. Իսկ պետական շահերի դեմ դավաճանության բոլոր հեղինակները վաղ թե ուշ բացահայտվելու են»։