Կատալոնիայի խորհրդարանը ԵՄ-ից պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարությաուն է տարածել, որտեղ Ադրբեջանից պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում և Հայաստանի հետ սահմանին, վերադառնալ հրադադարով հաստատված ստատուս քվոյին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանն իր  մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից  շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների  համար:

Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար,

Պահանջում  է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու   հատկապես պետք է զերծ մնա Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց և վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է  2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է  անում  կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով ՝ վերականգնելու խաղաղությունը։

Խորհրդարանը  Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու  ՝ նախ  2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար՝ ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։

Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։

Կարևորում է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»։