ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը

Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին և նրա հետ քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Թասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշոնում նշանակման կապակցությամբ: