Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայությունը՝ Հայաստանում

Տաղանդավոր երգիչ Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։ Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և տեսա հնարավորություններով։ Դիմաշ Կուդայբերգենը ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, որը տիրապետում է 6 օկտավայի, 4 նոտայի և 1 կես տոննայի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։ Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին ՝ չարին։ «Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։