Ալիևը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկ առաջարկ է արել Հայաստանին։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։ Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-Ալիեւի խոսքը մեջբերում է АПА-ն։