Էլեկտրոնային առևտուրը ևս կհարկվի․ Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այս տարվանից ԵՏՄ շրջանակներում սպառման երկրի կանոնով կսկսի հարկվել նաև էլեկտրոնային առևտուրը․ «Օրինակ, եթե, Wildberries-ը հարկ չէր վճարում հայաստանյան սպառողներին մատակարարումների համար, այս տարվա առաջին եռամսյակն ավարտելուց հետո կամփոփենք տվյալները, և բավական ուրախ լուր կլինի, նշանակալի եկամուտներ կլինեն ԱԱՀ մասով»,- նշել է ՀՀ ՊԵԿ նախագահը։