Տիգրան Փարվանյանն ազատվել է Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

Պաշտոնից ազատվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում։

Գեներալ-լեյտենանտ Փարվանյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի փետրվարից։