Վրաստանի բողոքի ակցիաները ԱՄՆ հատուկ ծառայությունների ծրագրած սադրանք է. Վրաստանի բրիգադային գեներալ

Բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունեցել Թբիլիսիում, ԱՄՆ հատուկ ծառայությունների ծրագրած սադրանք են իշխանափոխության համար։ Այս մասին մարտի 11-ին «Իզվեստիա»-ին հայտնել է Վրաստանի բրիգադային գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է Վրաստանում երկրորդ ճակատ բացել։

«Վրացական կառավարությունը վաղուց հայտարարել է, որ Վրաստանը երկրորդ ճակատ չի դառնա, և ամերիկյան կառավարությունը փորձում է Վրաստանին պատժել», – հստակեցրել է Ցիտելաշվիլին:

Գեներալը նաև ասել է, որ հանրահավաքի զանգվածային բնույթը ստեղծել են հենց ամերիկյան և ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Սակայն բողոքը հաջողությամբ չի պսակվել այն պատճառով, որ Վրաստանի բնակչության 95 տոկոսը դեմ է երկրորդ ճակատի բացմանը։

«Այդ իսկ պատճառով ամեն ինչ կազմակերպված էր՝ երկու օր շարունակ ամերիկյան և ուկրաինական հատուկ ծառայությունները, վրացական ծայրահեղական խմբավորումները՝ բոլորը ժամանել էին Թբիլիսի և երկու օր շարունակ գրոհում էին շենքը։ Բայց չկարողացան գրավել, որովհետև ոչ միայն վրացական կառավարության և իրավապահների դիրքորոշումն է, որ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, այլև Վրաստանի բնակչության 95 տոկոսը դեմ է դրան։ Ուստի նրանց ոչինչ անել չի հաջողվում։ Եվ այսպես, այն 4-5 հազար մարդիկ, որոնք հավաքվում են խորհրդարանի առջև և գործադուլ անում, կարծես չեն ուզում օրենք ընդունել, այստեղ օրենքը կապ չունի։ Սա սադրանք է, որը կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները»,- ամփոփել է Ցիտելաշվիլին։