Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու է․ Տիգրան Ավինյան

Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այդ մասին հաղորդում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։
Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

Սիրելի աջափնյակցինե՛ր,
Սիրելի երևանցինե՛ր,
Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է»,- նշել է նա։