ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել «Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել կառույցի գլխավոր քարտուղարի՝ Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք չափազանց մտահոգված ենք Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած մահացու միջադեպի առնչությամբ: Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրների՝ բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: