ԵՄ-ն ցավակցություն է հայտնել և կոչ է արել հետաքննել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը

Բրյուսելը ցավում է շփման գծի երկայնքով բռնության բռնկման համար, որի հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մեկնաբանության մեջ՝ կապված Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիայի հետ։

«Մարդկային կյանքեր խլած այս միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն դրսեւորել՝ կանխելու ցանկացած հետագա գործողություն, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ դնել խաղաղ գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։