ՊՆ նախկին շենքի բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը թափառող շների հարձակման զոհ է դարձել

Այսօր դարձյալ այցելել էի ՊՆ նախկին շենքի բնակիչներին:

Կրկին ստիպված եմ ահազանգել, որ այս հարցում ներկա պաշտոնյաների ցուցաբերած անպատասխանատու վերաբեումունքի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել:

ՀՀ տասնյակ քաղաքացիներ` այդ թվում նաև կանայք և անչափահաս երեխաներ, շուրջ երկու շաբաթ գիշերում են բաց երկնքի տակ, որի հետևանքով ծանր վնաս է պատճառվել նրանց առողջությանը:

Իսկ այսօր թափառող շների հարձակման զոհ է դարձել բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին հիմա տեղափոխում ենք հիվանդանոց:

Կոչ եմ անում պատկան մարմիններին անհապաղ զբաղվել այս խնդրով և լուծել այն, այլապես օրեցօր բարդացող իրավիճակի բոլոր հետևանքները կրելու են իրենք:

 

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից