Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելանում է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի, նրանք հոսպիտալացված են:

Բուժառուների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Առողջապահության նախարարությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: