Ադրբեջանի վարքագիծը հանդուրժելը հարված է մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Արդեն 10-րդ օրն է Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն անդառնալի և վարկաբեկիչ հարված է հասցնում մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը և դրա ապահովման համար ստեղծված իրավական մեխանիզմներին»։