Համազգային ողբերգություն․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի վարչապետ կոչեցյալի ելույթից Բեռլինի «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը բացի ամոթի զգացումից չգիտես ինչ ասես։ Այդ ողորմելին լացակումած խոսում է Ադրբեջանի ագրեսիայի, գերիներին խոշտանգելու, ինչ-ինչ քարտեզների,հերթական անգամ շեշտում Արցախից հրաժարվելու մասին և խեղճուկրակ դեմքով ,ոչ միայն միջազգային հանրությունից, այլև ադրբեջանական հանրությունից նույնպես աղերսում խաղաղություն։Սա մեկ տղա է կանչում, հանձին Մակրոնի, կամ լացուկոծ դնում իր պաշտելի միջազգային հանրության առջև։ Ա՛յ անողնաշար, ի տարբերություն քեզ և քո նմաններին, ադրբեջանում չկան այդպիսի քնձռոտ «խաղաղասերներ»։ Քո այդ խոսքը միայն քրքջոց կառաջացնի ադրբեջանական հանրության մեջ, այն հանրության, որի համար Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է։Պատկերացնում եմ թե ներկաներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են նայել և լսել այդ արարածին և նրա կերպարով կարծիք կազմել ողջ հայ ժողովրդի մասին։ Եվ նրանք իրավունք ունեն․․․Չէ՞ որ համազգային խայտառակությունից հետո, արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճան-ճիվաղին։Այո՛, սա համազգային ողբերգություն է։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից