Հայաստանը հուշագիր է ստորագրել Amazon–ի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Ամազոն Վեբ Սերվիսը» (Amazon Web Services (AWS)) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԲՏԱ մամուլի ծառայությունը։

Նպատակը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում տեխնոլոգիական ենթակառուցվածքն արդիականացնելն ու ամպային ծառայությունների ներդրումն արագացնելն է։

«Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը։