Պուտինը մեծացնում է ճնշումը. Բրիտանիայում պատմել են Զելենսկու վախերի մասին

Վլադիմիր Զելենսկին վախենում է, որ Արտյոմովսկում ուկրաինական զորքերը շուտով կընկնեն Ռուսաստանի Զինված ուժերի հարձակման տակ, կարծում է բրիտանական Express թերթի մեկնաբան Մայքլ Նոուլզը:

«Վլադիմիր Պուտինը մեծացնում է ճնշումը Բախմուտ քաղաքի վրա (ուկրաինական անվանումը՝ Արտյոմովսկ, – խմբ.)։ Վլադիմիր Զելենսկին ընդունում է, որ քաղաքը պաշտպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում», – ասվում է հրապարակման մեջ ։

Լրագրողը նշում է, որ ռուսական զորքերի կողմից Արտյոմովսկը գրավելը մեծ խորհրդանշական և ռազմավարական հաղթանակ կլինի։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել էր, որ ուկրաինական հրամանատարությունը մտադիր է Արտյոմովսկի շրջան տեղափոխել լրացուցիչ ստորաբաժանումներ:

Միևնույն ժամանակ, Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել Ուկրաինայի զինված ուժերի «ռազմավարական նահանջը» քաղաքից: