Պարտվածը, թշնամուն անդադար զիջումներ անողն, այն անվանում է «պայքար», «շարժում» և ազգային մտածողությունն անվանում պառակտում․ Մետաքսե Հակոբյան

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ սերունդը պատանեկությունը Հայրենիքի համար ծանրագույն ժամանակահատվածում է դիմավորել, բայց երբեք չի թուլացել, գլուխը չի կախել, այլ արժեքներ չի ընկալել ու ընդունել, քան Աստված, Հայրենիք, Պատիվ…Իմ սերունդը ՄՈՆԹԵՆԵՐ ունի…Իմ սերունդը…չգիտեմ ինչպես, ինչու և երբ ունեցավ նաև այլ տեսակ՝ թուլամորթ, հանձնվող, օտար «արժեքներ» ընդունող, պարտվող… Պարտվածը, թշնամուն անդադար զիջումներ անողն, այն անվանում է «պայքար», «շարժում» և ազգային մտածողությունն անվանում պառակտում:

Երկրում սոցիալական անարդարության հիմնադիրը, խոսում է սոցիալական արդարության մասին…ու նեղվում ու նեղանում իրեն չվստահողներից…

Միգուցե, թշնամու օկուպացրած Քաշաթաղով անցնող «Լաչինի» միջանցքը հենց վաղն էլ բացվի ու ներկայացվի պարտվածի «հաղթանակ»…ու այլևս ամեն բան անկարևոր կդառնա…իսկ կարևորը պարտվածի գլխի «դափնեպսակը» կլինի… Բայց սա վերջը չի, վերջը չի կարող պարտվողինը լինել…կա մեր սերունդը, մեր սերնդի սերունդը, որտեղ ՄՈՆԹԵՆԵՐՆ են…ՊԱՏԻՎՆ Ու ՓԱՌՔԸ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆՆ Է…»։