Զելենսկին Ուկրաինայից կփախչի Մայամիի արվարձաններ. Պենտագոնի նախկին խորհրդական

Ուկրաինային ամերիկյան աջակցության դադարեցումից հետո Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի փախչել երկրից, նախազգուշացրել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը «Յութուբի» տեսաբլոգում:

«Ես վստահ եմ, որ պարոն Զելենսկին կավարտի Մայամիի արվարձանում ինչ-որ տեղ բնակվելով»,– մեջբերում է նրա խոսքը «ՌԻԱ Նովոստի»– ն:

Ըստ գնդապետի, ԱՄՆ-ը չունի այն մեծ բանակը, որն ունի Ռուսաստանը, ուստի սահմանափակվում է դաշնակիցներին օդից և ծովից աջակցելով՝ արդյունքում նրանց թողնելով ցամաքում թշնամու ուժերի հետ դեմ առ դեմ:

«Մենք դրա միջով անցել ենք Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում։ Վախենամ՝ նույնը կկատարվի Ուկրաինայում», – եզրափակել է Մաքգրեգորը։