Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը:

«Հուսադրող լուր այսօր Խոջալուից (Իվանյան-խմբ.) Բաքվի ներկայացուցիչների և ղարաբաղահայության միջև շփումների մասին։ Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացած են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա»,- գրել է նա «Թվիթերի» իր էջում։