Ազգային ժողովի նիստն սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Մարտի 1-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Հիշեցնենք՝ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Մահացել էր 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան, վնասվածքներ էին ստացել հարյուրավոր մարդիկ