Քերոբյանը իրանցի նախարարի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավման հարցերը

«Այսօր ընդունել եմ ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:- Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։ Առկա են նախադրյալներ այս ցուցանիշն առավել բարձրացնելու, իսկ համագործակցությունն առավել բազմակողմանի դարձնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը»։