50 երկիր այսօր փորձում է «ջնջել Ռուսաստանն աշխարհի երեսից», բայց չի ստացվի․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «National Defense» ամսագրի համար հոդվածում ասել է, որ այսօր 50 երկիր փորձում է «ջնջել Ռուսաստանն աշխարհի երեսից»` նշելով, որ դրանք «ուկրաինացի և եվրոպացի նեոֆաշիստներն են, ԱՄՆ-ն, մյուս անգլո-սաքսոններն ու նրանց վասալները»։

Մեդվեդևն ասել է, որ այդ պետություններն իրենց առջև նպատակ են դրել «խեղդել» և «ջնջել երկրի երեսից» Ռուսաստանի Դաշնությունը։ Նա ընդգծել է, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Ռուսաստանն ավելի ուժեղ է, և դա այժմ ակնհայտ է։