Իսպանիայում ՀՀ դեսպանը ԵՄ հարցերով հանձնաժողովին է ներկայացրել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Սուսանա Սումելսո Խորդանի եւ հանձնաժողովի անդամների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 70 օր շարունակվող արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։