Արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման հանդեպ (տեսանյութ)

Մենք այժմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ունենք լոկալ արձանագրումներ, բայց եթե ՄԱԿ-ի դատարանի կողմից ունենանք նաև  արձանագրում կոնվենցիայի տեսքով, կսահմանափակենք բոլոր կողմերի քաղաքական դերակատարներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«Քաղաքական դերակատարները չեն կարող ՄԱԿ-ի կանոնների խախտմանն առնչվող լուծումներ ունենալ, իսկ արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման հանդեպ։ ՄԱԿ-ում գործընթացները երկար են տև ելու՝ լավագույն հաշվարկով հինգ տարի կպահանջվի ելքի համար, և ես վստահ եմ, որ Ադրբեջանը փորձելու է ավելի կարճ ժամկետում հասնել այն բանին, որ Հայաստանի իշխանությունը ընդունի ադրբեջանական մոտեցումները, և  դատական ակտն այլև ս որև է էֆեկտ չի ունենա։ Թեման զգայուն է, չեմ ուզում շատ հրապարակայնություն տալ, բայց սպասում ունենք, որ առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում»,- նշեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում