Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու առաջարկը

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ ստանձնել պետնախարարի պարտականությունները։ Այս մասին հայտնել են Արցախի դատախազությունից։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝  փետրվարի 23-ին, Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը կառավարության նիստին հայտարարեց, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: