Այդ ինչի՞ մասին են պայմանավորվել մեր «ազգասեր, թավշյա և ոչ բռնի» իշխանությունները

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Եվրամիությունը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մոտ օրերս հանդիպել Բրյուսելում։

Հետաքրքիր է, որ Եվրոպական նախաձեռնության մասին ավելի շատ խոսում են ամերիկացիները, սակայն մի կողմ դնելով այս կարգի «տարօրինակությունները», պետք է փաստել, որ ըստ երևույթին Մյունխենում ինչ-որ մի պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական բանակցությունների մասով, և հիմա պայմանական Արևմուտքը շատ-շատ-շատ  արագ փորձում է ամրագրել իր այդ «հաղթանակ»-ը։

Պարզ է, որ թե ամերիկացիներին, թե եվրոպացիներին խորապես միևնույն է, թե ինչ կլինի Հայաստանի և Արցախի հետ, եթե հանկարծ ամեն ինչ ընթանա համաձայն բանակցությունների արևմտյան սցենարի  (հիշեցնեմ, որ համաձայն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վաշինգտոնյան տարբերակի, Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, այսինքն ֆիզիկապես ոչնչանա)… և հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացումները, մի հարց… այդ ինչի՞ մասին են պայմանավորվել մեր «ազգասեր, թավշյա և ոչ բռնի» իշխանությունները, եթե ամերիկացիները և եվրոպացիները իրենց ուղղակի մեջտեղից պատռում են, որ շուտ ամրագրեն ինչ-որ իրողություններ։

Հնն՞

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից