Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 11 հազար 100 տուժած Ստամբուլի հիվանդանոցներից դուրս է գրվել

Ստամբուլի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած 1233 քաղաքացիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ վիրավորներին մեգապոլիս են տեղափոխել ինչպես սանիտարական ավիացիան, այնպես էլ Թուրքիայի  ռազմատրանսպորտային ինքնաթիռները ։

Ստամբուլի հիվանդանոցներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 12 374 քաղաքացի ։ Նրանցից 11 141 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 1 233-ը շարունակում են բուժում ստանալ ։

Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 43,5 հազարը: