Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Դամասկոսի օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը:

Այս պահին ընթանում է Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը:

Արարատ Միրզոյանը Դամասկոսում կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կմեկնի Հալեպ:

Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով: