Հարավային Կովկասը վերածվում է դիմակայության նոր հարթակի, Արևմուտքն ամեն ինչ անում է դրա համար

Հավաքական Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում ստեղծել նոր հարթակ Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական դիմակայության համար։ Այս մասին 24News-ի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գետնի վրա ռուսական ռազմական ու սահմանապահների ներկայությունը շարունակում է մնալ կայունության պահպանման առանցքային գործոն։ Մենք լսում ենք մեր խաղաղապահների հասցեին քննադատություններ, բայց դա այն ուժն է, որն օգնում է տարածաշրջանում կայունությանը ու հայ բնակչության անվտանգությունն է ապահովում։ Իմ կարծիքով, կարելի է քննադատել, գտնել բացթողումներ, բայց այն կշտամբանքները կամ մեղադրանքները, որոնք հնչում են, հակասում են իրական իրավիճակին։ Հարավային Կովկասը փորձում են աշխարհաքաղաքական դիմակայության նոր հարթակ ստեղծել», – նշել է դեսպանը։

Որպես օրինակ՝ ՌԴ դեսպանը բերում է ԱՄՆ պետքարտուղարության այն հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է շուտ լուծել, քանի որ «ակտիվանում են ռուսներն ու իրանցիները»։ «Իմ կարծիքով, Ռուսաստանի հետ հերթական դիմադրության հարթակն է ստեղծվում այստեղ», – հավելել է Կոպիրկինը։

Դեսպանն իր հարցազրույցում նաև անդրադարձել է ադրբեջանական կողմից տեղեկատվական դաշտ նետված այպես կոչված «զանգեզուրյան միջանցքին»՝ հիշեցնելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն խոսքերը, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հիմքում «միջանցքային տրամաբանություն» չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։