Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր, քան թե այսօր»․ Շարմազանով

Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձեւակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝ հենց Ստեփանակերտում։

Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի, որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»… այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների» մասին ՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։

Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։

Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր», չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «ԼեռնայինՂարաբաղի ժողովուրդ» եզրույթը։

Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր, քան թե այսօր»։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից