Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հաստատել է, որ իրեն առաջարկել են լինել Արցախի պետնախարար

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հաստատել է, որ իրեն առաջարկել են լինել Արցախի պետնախարար։ Պաշտոնյան նաև արձագանքել է իրեն «սորոսական» անվանելու խոսակցություններին՝ նշելով, որ ինքը իրավապաշտպան գործունեություն է ծավալել 2020 թ. հուլիսից մինչև 2021թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում, շփվել է Նիկոլ Փաշինյանի նեղ շրջանակների հետ։

Գուրգեն Ներսիսյանը, սակայն, կոշտ է պատասխանել «սորոսականի» մեղադրանքին․ «Սորոսականը նման կեղծ լուրեր տարածողներն են, իրենց պատվիրատուների հետ։ Բայց լավ է, որ կեղտոտելու ուրիշ պատճառներ չգտնելով, սկսում են հորինել։ Համ էլ դա հիմա նորաձև է, եթե ուրիշ բան չեն գտնում, ասում են՝ այսինչը սորոսական է»։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից