«Նվեր սիրելի կնոջը»․ բեմում կլինեն Վլադիմիր Գլազունովը և Սերգեյ Սիրոտինը

Մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Նվեր սիրելի կնոջը» երաժշտական պոետիկ մոնոներկայացման է հրավիրում Վլադիմիր Գլազունովը՝ «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր։

Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) հեղինակային երաժշտությամբ, գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն: Այս տաղանդավոր դուետը 2019-ից մինչ այժմ թողարկել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։

Տոմսերը կարող եք ձեռք բերել  տոմսարկղ․ամում։