Կրկին խոշոր երկրաշարժ՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանին

Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժը գրանցվել է Հայաստանի ժամանակով 21։04–ին։

Թուրքական լրատվամիջոցներն արդեն հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։